Հունգարիայի նախագահ Փալ Շմիտի դոկոտորական թեզն արտագրվել է բուլղարացի գիտնականից: Այսպիսի եզրակացութան է եկեկ հունգարական HGV ամսագիրը, որը համեմատել է Շմիտի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախկին անդամ Նիկոլայ Գեորգիևի աշխատանքները:
Խոսքը «Ժամանակակից օլիմպիական խաղերի վերլուծություն» աշխատանքի մասին է, որը Շմիտը պաշտպանել է 1992թ. Հունգարիայի ֆիզկուլտուրայի համալսարանում: Նշվում է, որ Շմիտին տրվել է ամենաբարձր գնահատականը:
Ուսումնասիրելով Շմիտի աշխատությունը՝ պարբերականը եկել է այն եզրակացության, որ աշխատանքը մեծամասնությամբ արտագրվել է 1987թ. Լոզանում պաշտպանված թեզից: Վերջինս գրված է ֆրանսերենով և կոչվում է «Օլիմպիական ծրագրի վերլուծություն»: Պարբերականը գրում է, որ այն թարգմանվել է հունգարերեն և նախագահի 215 էջանոց աշխատությունում զբաղեցնում է 180 էջ: Թեզի գրականության ցանկում Գերորգիևի աշխատությունը նշված է, սակայն ոչ մի հղում տեքստում չկա:
Հունգարիայի նախագահի մամուլի ծառայությունն արդեն արձագանքել է HGV-ի հրապարակմանը: Agence France-Presse-ը գրում է, որ նախագահի ներկայացուցիչը անհիմն է համարել այդ մեղադրնաքները:
Հիշեցնենք, 2011թ. նմանօրինակ սկանդալ բռնկվեց Գերմանիայում: Այստեղ գրագողության մեջ մեղադրվում էր երկրի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ցու Գուտենբերգը: Արդյունքում նա զրկվեց գիտական աստիճանից և հրաժարական տվեց:










































