РБК-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Ադրբեջանը հունվարի վերջին Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրելու են հեղուկցավծ գազի առաքումների համար նախաեսված համատեղ ձեռնարկության ստեղծման մասին համաձայնագիր։ Այս մասին Կիևում հայտարարել է Ներդրումների գծով ուկրաինական պետական գործակալության նախագահ Վլադիսլավ Կասկիվը։
Վերջինիս խոսքերով՝ գազի առաքումների վերաբերյալ ադրբեջանա-ուկրաինական համատեղ ընկերության ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու են երկու երկրների էներգետիկայի նախարարությունները։
Կասկիվը հավելել է, որ այդ նպատակով Օդեսայի մարզում կառուցվում է հեղուկացված գազի ընդունման տերմինալ, որի կառուցումը պետք է ավարտվի 3-4 շաբաթ անց։ Այն կկարողանա տարեկան ընդունել 10 միլիարդ խորանարդ մետր գազ։