РБК-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները յուրօրինակ մեթոդ են գտել արժութային ճգնաժամի դեմ պայքարելու համար: Իրանի Կենտրոնական բանկի դեմ օտար պատժամիջոցների և արտարժույթի վաճառքի սահմանափակման ֆոնին երկրի քաղաքացիները պարզել են, որ «դոլար» և «արտարժույթ» բառերը պարունակող իրենց SMS-ները չեն հասնում հասցեատերերին։ Ընդ որում, նույն հաղորդագրությունները, առանց այդ բառերի, նորմալ հասնում են իրենց հասցեատերերին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Իրանի Կենտրոնական բանկի դեմ ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների սահմանումից հետո իրանական արժույթը՝ ռիալը, պատմական անկում ապրեց՝ նվազելով միանգամից 12 տոկոսով։









































