«ՀԺ»-ն գրում է, որ նոյեմբերի 17-ին «ԳԱԶ-2410» մեքենայով նախագահականի դարպասները գրոհած Վաչագան Իսոյանը դեկտեմբերի 27-ին կալանքից ազատ է արձակվել, նրա դեմ հարուցված գործը կարճվել է, ինչպես ոստիկանությունից հայտնեցին` գործուն զղջման հիմքով:
Իսոյանի քույրը` Ռիտան, երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին պատմել է հետևյալը. «Դեկտեմբերի 27-ին մեզ զանգեց քննիչը և ասաց, թե` լավ լուր ունեմ ձեզ համար: Ամանորյա նվեր ունեք: Սերժ Սարգսյանը ձեր եղբորը ներում է շնորհել»: