Լատվիան և Էստոնիան, որոնք մշտապես քննադատում են Ռուսաստանի Դաշնության թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը` սկսած Չեչնիայից մինչև Խոդորկովսկի, պարզվում է, հաջորդ տարվանից «Գազպրոմից» գազ կստանան 15%-ով ավելի պակաս, քան 2010 թ.: Այս մասին հայտնում է RBC-ն` հղում անելով «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին:
Արի ու տես, որ նրանք, ովքեր Ռուսաստանին քննադատելով քարը քարի վրա չեն թողնում, գազն էժան են գնում, իսկ ահա իրենց սուսիկ-փուսիկ պահող, ռուսական դպրոցները վերաբացող հայաստանների գազի գինը թանկացնում են: