«Մեր տեղեկություններով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ցանկանում է մեծամասնական ընտրակարգով Ախթալայում առաջադրել իր թեկնածությունը»,- գրում է «Երկիր»-ը:
Սակայն «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում լուրը Խաչիկյանը հերքել է` ասելով, որ պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Ուշագրավ է, որ նա անգամ ՀՀԿ համամասնական ցուցակում էլ չի ուզում լինել, համենայնդեպս այդպես թերթի թղթակցին փորձել է վստահեցնել Խաչիկյանը:









































