Ոսկու գինն ամենաանկանխատեսելիներից մեկն է: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության տնօրեն Հակոբ Դարբինյանը. «Եթե իմանայի, թե ինչ է սպասվում, ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեի»:
Նա նշեց, որ միջազգային շուկայում ոսկու գինը բավականին բարձրանալուց հետո կրկին զգալի անկում ապրեց և հիմա համեմատաբար կայուն է:
Նշենք, որ այսօր տրոյական ունցիա ոսկու գինը միջազգային բորսայում 1634.84 դոլար է: Այս պահին ոսկու դիրքերն ամրապնդվել են Fitch-ի կողմից Ֆրանսիայի AAA վարկանշի հաստատման և Չինաստանի առևտրային բալանսի պրոֆիցիտի 7.8 մլրդի փոխարեն 16.52 մլրդ դոլար հայտարարելու արդյունքում:








































