Blur խմբի կիթառահար Գրեմ Կոկսոնը կթողարկի իր սոլո ալբոմը: Այս մասին գրում է Clash Music-ը: Ալբոմը, որը ստացել է А+Е անվանումը, կթողարկվի 2012 թվականի ապրիլի սկզբին:
Ըստ Կոկսոնի՝ А+Е ալբոմի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ալբոմում ընդգրկված են 10 երգեր: Առաջինների շարքում են Advice, City Hall, What’ll It Take երգերը:
Գրեմի նախորդ ալբոմը թողարկվել է 2009 թվականին: Ալբոմը կոչվում էր The Spinning Top, այն թողարկել էր Transgressive-ը:
Հիշեցնենք, որ երգիչը, բացի երաժշտությունից, զբաղվում է նաև նկարչությամբ:









































