Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.26 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03-ով և կազմել 387.04 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 388.5-391 դրամով և գնել՝ 384-387.5 դրամով:








































