Ռուսաստանյան մի քանի ընդդիմադիր գործիչներ դատական գործ են հարուցել երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Ընդդիմադիրները Պուտինին մեղադրում են զրպարտության մեջ և, իբրև փոխհատուցում, պահանջում մեկ միլիոն ռուբլի:
Հայտնի ընդդիմադիր գործիչ, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի ասելով` Պուտինը ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել է միլիարդների գողության մեջ, ինչը ընդդիմադիրները, ըստ վարչապետի, արել են ներկայումս լոնդոնաբնակ մեծահարուստ Բորիս Բերեզովսկու հետ: «Դա սուտ է և զրպարտություն»,- ասել է Նեմցովը:
Ռուսաստանի վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել է Պուտինի դեմ ներկայացված դատական հայցը մեկնաբանելուց: