Թուրքական Marksist.org կայքի փոխանցմամբ, թուրք հայտնի իրավապաշտպան և Belge հրատարակչատան հիմնադիր Ռագըփ Զարաքօլուն, ով «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում ձերբակալվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին, իր փաստաբան Սեննուր Բայբուղի միջոցով խնդրագիր է ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ)։
Նամակում Զարաքօլուն նշել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը և ԹԱՄԺ-ի կողմից դրա ընդունումը կլինի արժանապատիվ քայլ. «Թուրքիան պետք է ներողություն խնդրի մարդկության դեմ գործած այդ ծանր հանցանքի համար։ Ներողություն պետք չէ խնդրել այլ երկրների խորհրդարաններում, դրա տեղը պետք է լինի ԹԱՄԺ-ն։ Այն չի նվաստացնի մեզ, ընդհակառակը՝ ավելի արժանապատիվ կդարձնի մեզ»։
Զարաքօլուն հավելել է, որ 20-րդ դարը սկսվել է Նամիբիայի ժողովրդի դեմ Գերմանիայի իրականացրած ցեղասպանությամբ (1904)։








































