«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի գործակալը հայտարարեց, որ իր հաճախորդը նախընտրում է տեղափոխվել ոչ թե «Ինտեր», այլ «Միլան»: Այդ մասին հաղորդում է Skysports-ը:
«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կողմ է Տևեսի տրանսֆերի վաճառքին: «Սիթի»-ն պահանջում է 26 մլն ֆունտ, բայց «Միլան»-ը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերջինիս տրանսֆերը ձեռք բերելու պայմանով, իսկ «Ինտեր»-ի ղեկավարությունը պատրաստ է վճարել անգլիական ակումբի պահանջած գումարը:
«Նա ինձ ասել է, որ ցանկանում է խաղալ Իբրահիմովիչի հետ»,- հայտարարել է Տևեսի գործակալ Կիա Ջուրաբչիանը:









































