Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում ժողովրդական դատարաններում տեղի են ունեցել դատավարություն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն հետևել երկրի նախկին ղեկավարի սգո արարողություններին: Նրանք, ովքեր չեն սգացել Կիմ Չեն Իրի մահը, կարող են դատապարտվել վեց ամսվա ազատագրման աշխատանքային ճամբարներում:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին, արդեն սուգի վերջին օրը` դեկտեմբերի 29-ին, ամբողջ երկրում սկսվել էին ժողովրդական դատարանների նիստերը, որտեղ կուսակցականները քննադատել են հայրենակիցներին «անզգա» վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Հատկապես տուժել են նրանք, ովքեր համարձակվել էին անցումային փուլում քննադատել հյուսիսկորեական վարչակարգը:
Այդ որոշման համաձայն՝ հարյուրավոր մարդիկ ուղարկվել են «վերադաստիարակման», իսկ որոշները նույնիսկ պատժվել են:
Նշենք, որ «Միջազգային համաներում» կազմակեպրությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայում կա 200 հազար ձերբակալված: Անցած տարի արբանյակից արված լուսանկարների հիման վրա ասվում էր, որ աշխատանքային ճամբարները ընդլայնվում են:
Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել էր Կիմ Ին Սենի և Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առիթով «մեծահոգաբար» համաներում շնորհելու մասին: Սակայն չեն պարզաբանվում համաներման մանրամասները: Հայտնի է միայն, որ համաներման մասին որոշումը ընդունել է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության խորհրդարանը և այն գործելու է փետրվարի 1-ից:
Համաներումները Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում կիրառվում են շատ հազվադեպ, միայն մեծ տոների ժամանակ: Վերջինը եղել է 2005 թվականին, երբ Կորեական թերակղզու հյուսիսը տոնել էր ճապոնական գաղութային համակարգից ազատագրվելու 60-ամյակը: Համաներում էր հայտարարվել նաև 2002 թվականին:








































