Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը կարող է բերել կուսակցամոլության երևույթների. ՀՀԿ

ՀՅԴ-ի և «Ժառանգության»`հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը շատ տեղին էր, այդ է պատճառը, որ քաղաքական բազմաթիվ ուժեր արձագանքեցին այդ առաջարկին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով` իրենք մշտապես կողմ են եղել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելուն, քանի որ մեծամասնական ընտրակարգը բազմաթիվ ընտրակեղծիքների տեղիք է տալիս:

«Մեզ պես չկայացած, ոչ ժողովրդավարական երկրներում իշխանությունը ձգտում է վերարտադրվելու: Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները այդ հարցում օգնում են նրանց: Բայց ես չեմ բացառում, որ տասը-քսան տարի հետո, երբ քաղաքական համակարգը կայանա, կարողանանք անցում կատարել մեծամասնական ընտրակարգի»,- ասաց Արզումանյանը:

Ասուլիսի մյուս բանախոս` ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին նկատեց, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու թերությունն այն է, որ այդ ձևը բերում է կուսակցամոլության երևույթների:

«Չեմ կարծում, որ խառը ընտրական համակարգը հարյուր տոկոսով ծառայում է իր նպատակին, չեմ կարծում նաև, որ մեր երկրի համար լիովին հարմար է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Ամենից ընդունելին հարաբերական մեծամասնական ընտրակարգն է, որը գործում է աշխարհի ավելի քան քառասուն երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում»,- ասաց Արտակ Դավթյանը:

Պատգամավորի կարծիքով` ճիշտն այն է, որ անցումը որոշակի ընտրակարգի վերապահվի հասարակությանը` հանրաքվեի ճանապարհով: «Միաժամանակ փաստ է, որ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում ապագա խորհրդարանում տեղ կունենան երեք-չորս կուսակցություններ»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում