ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պնդել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և մյուս նախկին պետական պաշտոնյաներին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք շարունկաում ենք պնդել դատավարության գործընթացի պատշաճ անցկացման, ինչպես նաև ձեզ (Տիմոշենկոյին) և մյուս բանտարկված հայտնի կառավարական անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը՝ որպես այդ գործընթացի չափազանց կարևոր քայլ: Բացի այդ, համոզված եղեք, մենք հակված ենք, որպեսզի տեղի ունենան ազատ ընտրություններ՝ Ուկրաինայի բոլոր օրինական քաղաքական թեկնածուների և կուսակցությունների մասնակցությամբ: Դա ևս մեկ կարևոր, չափազանց կարևոր քայլ է եվրոպական ինտեգրացիայի և այն գործում, որը ձեր երկիրը հաջողությամբ կատարում էր նախկինում: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասվում է Տիմոշենկոյին ուղղված Հիլարի Քլինթոնի նամակում, որը հրապարակվել է նախկին վարչապետի կայքում:
Աշնանը Ուկրաինայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Տիմոշենկոն չի կարողանա դրանց մասնակցել:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է, որ ուշիուշով հետևում է Տիմոշենկոյի դատական գործընթացին և մեծ հիասթափություն է ապրել, երբ Կիևի Վերաքննիչ դատարանը հաստատել է մեղադրական դատավճիռը:
Հիշեցնենք 2011 թ. հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման 2009 թ. Ռուսաստանի հետ «գազային» պայմանագրի ստորագրման ժամանակ լիզորությունների չարաշահման համար:








































