Հունվարի 10-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-31214», «Աուդի-A6», «ՎԱԶ-2106» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:
Դրա հետևանքով «Աուդի-A6»-ի և ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն:








































