Իսրայելի իշխանությունները պատրաստ են գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալման դեպքում ընդունել Սիրիայի փախստականներին: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, խորհրդարանի կոմիտեներից մեկի անդամների հետ հանդիպմանը հայտնել է Իսրայելի բանակի գեներալ-լեյտենանտ Բեննի Գանցը:
«Եթե Սիրիայի վարչակարգը տապալվի, ալավիների անվտանգությանը սպառնալիք կառաջանա: Մենք պատրաստ ենք ընդունել նրանց Գոլանի բարձունքներում»,- ասել է Գանցը:
Իսրայելի կառավարության կանխատեսումներով՝ Ասադի վարչակարգին մնացել է մի քանի ամիս ժամանակ:
Գոլանի բարձունքները վիճելի տարածք է: Այժմ այն մտնում է Իսրայելի կազմի մեջ, իսկ մինչ 1967 թ. պատերազմը սիրիական Կունեյտրա նահանգի մի մասն էր:









































