Bloomberg-ը հայտնում է, որ Google ընկերությունն այսուհետ իր օգտատերերին կտրամադրի ավելի անհատականցված որոնման արդյունքներ` օգտագործելով իր Google+-ի ծառայությունները` ներառյալ նկարները, նորությունները, մեկնաբանությունները, որոնք տեղադրվում են սոցիալական կայքում:
Նոր ծառայությունը, որը կոչվում է Search, Plus Your World, ավելի մեծ բովանդակություն կառաջարկի այն օգտատերերին, ովքեր գրանցված են ընկերության սոցիալական կայքում` տրամադրելով Google+-ում տեղադրված բովանդակությունը ևս: Այլ կերպ ասած, երբ ինչ–որ մեկը համացանցում փնտրում է շան նկարներ, արդյունքների թվում առաջինը կլինեն նրա սոցիալական կայքի ընկերների շների նկարները:









































