Մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ամերիկյան նավը փրկել է իրանցի ծովայիններին:
Պենտագոնն այսօր հայտնել է, որ ամերիկյան Coast Guard ավիակիրը Պարսից Ծոցի հյուսիսում փրկել է 6 իրանցիների: Նրանցից մեկը լուրջ այրվածքներ է ունեցել: Associated Press-ը հաղորդում է, որ, ամենայն հավանականությամբ, իրանական նավը խնդիրներ է ունեցել շարժիչի հետ:
Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլն ասել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես իրանցիները կվերադարձվեն իրենց երկրին:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի օրն ամերիկյան ռազմածովային նավը փրկել էր 13 իրանցի ձկնորսների, ովքեր գերի էին վերցվել ծովահենների կողմից: