Մեծ Բրիտանիայում գրեթե մեկ տասնամյակ տևած վերականգնողական աշխատանքներից հետո ներկայացվել է հռոմեական հեծելազորային հազվագյուտ սաղավարտը, որն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է 2000 տարի առաջ` այն ժամանակ, երբ Կլաուդիուս կայսրը ներխուժել էր Բրիտանիա:
Hallaton Helmet անունով սաղավարտը 10 տարի առաջ հայտնաբերվել էր կենտրոնական Անգլիայում `Հալաթոնում:
Reuters-ը գրում է, որ այդ շրջանում հնէաբանները սովորաբար գտնում էին ոսկե կամ արծաթե մետաղադրամներ, և սաղավարտը գտնելով` կատակել էին, որ ժամանակակից «ժանգոտ դույլ» են գտել:
Իրականում այն, ինչ նրանք հայտնաբերել են, բավականին մեծ նշանակություն և կարևորություն ունի, քանի որ փորձագետներն ասում են, որ սաղավարտը կարող է ցույց տալ հռոմեացի զավթիչների և որոշ բրիտանացիների սերտ կապը:










































