Intel ընկերության փոխնախագահ Մուլի Իդենը հայտարարել է, որ ուլտրանոթբուքերի` բարձր արդյունավետությամբ բարակ և թեթև նոթբուքերի ավելի քան 75 մոդել շուկայում է հայտնվելու 2012 թվականի վերջին:
Իդենը նշել է, որ Ultrabook-երի առաջին մոդելի վաճառքի ընդամենը չորս ամսվա ընթացքում շուկայում հայտնվել է այս դասի ավելի քան կես տասնյակ սարք, որոնք արտադրել են համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողները` Acer-ը, Asus-ը, HP-ն, Lenovo-ն, LG-ն, Samsung-ը, Toshiba-ն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մոտ 60 մոդել թողարկվելու են այս տարվա ընթացքում, այդ թվում՝ նաև սարքեր, որոնք աշխատում են Intel նոր պրոցեսորների հիման վրա:
Իդենը հույս ունի, որ ուլտրանոթբուքերի հանրահայտ լինելն ապահովելու են ոչ միայն շարժունակությունը, բարձր արդունավետությունը և մարտկոցի երկար աշխատելը, այլ նաև նոր գործառույթները, որոնք արդեն հայտնի են սմարթֆոնների և պլանշետների օգտատերերին: Խոսքը վերաբերում է սենսորային ղեկավարմանը, օգտատերերի ձայնի, ժեստերի ճանաչմանը, տարածությունում սարքավորման դիրքին և այլ մանրուքների:
Հիշեցնենք, որ առաջին ուլտրաբուքը թողարկել է Apple-ը, այնուհետև Samsung-ը: 2011 թվականի աշնանը նմանատիպ սարքավորումների արտադրությամբ սկսեցին զբաղվել շուկայի բոլոր խաղացողները: Այս գործընթացում առանցքային դերակատարում ունեցավ Intel ընկերությունը, որը առաջարկեց երկար ժամանակ աշխատող մարտկոցներով և անջատման կարճ ժամանակով, բարակ և թեթև նոթբուքեր:








































