Իտալիայի Ա Սերիայում հանդես եկող «Պարմա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոբերտո Դոնադոնին: 48-ամյա մասնագետի հետ կնքվել է 1.5 տարվա պայմանագիր:
Իտալացին փոխարինեց Ֆրանկո Կոլոմբուին, ով «Պարմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ից 0:5 հաշվով պարտություն կրելուց հետո:
Հիշեցնենք, որ Դոնադոնին գլխավորում էր Իտալիայի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ի ժամանակ: Բացի այդ, մասնագետը մարզել է նաև «Նապոլի»-ն և «Կալյարի»-ն:







































