Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«ԵՄ-ն Հայաստանից սպասելու է արդյունքներ ոչ միայն խոսքով, այլև գործով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ (Հարավային Կովկասի, Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի հարցերով), քաղաքագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ըստ Ձեզ` որո՞նք կլինեն այս տարի Ֆրանսիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ի՞նչ ուղղություններ կգերիշխեն այս տարի:

– Ֆրանսիան այժմ գտնվում է ընտրապայքարի փուլում, ուստի տնտեսական, քաղաքական և սոցիալական հարցերն է առաջնահերթ համարում: Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ոլորտի համար կարևոր կլինեն հետևյալ կետերը` Սիրայի խնդիրը, Իրանի հարցը, «արաբական գարնան» հետևանքով ստեղծված իրավիճակը և, անշուշտ, Աֆղանստանի հարցը, ինչպես նաև ընդհանրապես` եվրոպական այլ խնդիրները:

– ԵՄ-Հայաստան հարաբերությունները այս տարի ի՞նչ մակարդակի վրա կգտնվեն` հաշվի առնելով այն, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթընը, նաև` Ֆրանսիայի նախագահը անցյալ տարի այցելեցին տարածաշրջան: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

– Ես կարծում եմ, որ ամեն ինչ կապված է լինելու Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքի հետ, թե ինչպես կկազմակերպվեն այդ ընտրությունները: Սա է այն պայմանը, որը Եվրոպան դնում է Հայաստանի առջև: Այսինքն` եթե հայաստանցիները, Հայաստանը մաքուր, արդար ընտրություններ անցկացնեն, այդ դեպքում Եվրամիության հետ պայմանագրեր կստորագրվեն տնտեսական ազատ գոտու վերաբերյալ: Բայց եթե ընտրությունները լավ չկազմակերպվեն և նորմալ չընթանան, խախտումներ գրանցվեն` այդ դեպքում, ցավոք, Եվրոպան այլ մոտեցում կցուցաբերի: Բայց առայժմ, գոնե խոսքով իշխանությունները շեշտում են, որ ցանկանում են կազմակերպել նորմալ ընտրություններ, քանի որ գիտակցում են, թե ինչ մարտահրավերի առջև են կանգնած:

– Այսինքն՝ ժողովրդավարական չափանիշներին ոչ համապատասխան ընտրությունների պարագայում ԵՄ-ը կարող է կոշտացնե՞լ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ:

– Այո՛, ԵՄ-ն Հայաստանից սպասելու է արդյունքներ, ոչ միայն խոսքով, այլև գործով: Այսինքն` եթե Հայաստանը լավ ընտրություններ ապահովի, դրանք ազատ և արդար լինեն, ապա այդ ժամանակ եվրոպացիները այլ մոտեցում կցուցաբերեն Հայաստանի նկատմամբ, և դա, անշուշտ դրական ազդակ կլինի Արևմուտքի համար: Բայց պետք է հավելեմ, որ հայաստանցիները պետք է այդ մարտահրավերը գիտակցեն:

– Ձեր կարծիքով` Թուրքիա-Ֆրանսիա փոխհարաբերությունները Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, ինչպես նաև Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին ի՞նչ ուղղությամբ կընթանան, արդյոք այդ հարաբերություններում լարվածությունն ավելի՞ կխորանա, թե՞ այնուամենայնիվ դրանք կհարթվեն:

– Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կընդունվի Ծերակույտի կողմից  և հետևաբար` Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բավական կբարդանան: Ես որևէ դրական արդյունք չեմ ակնկալում թուրք-ֆրանսիական հարաբերություններում: Ճիշտ է, Թուրքիան կշարունակի դժգոհել, բացասական արձագանքել, բայց կարծում եմ, որ այս տարի գոնե մինչև ընտրությունները որևէ փոփոխություն չի կարելի ակնկալել: Թուրքերը սպասելու են, թե ով կընտրվի Ֆրանսիայի նախագահ, եթե Սարկոզին վերընտրվի, ապա լավ ընթացք փոխհարաբերություններում չեմ ակնկալում, իսկ եթե Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Ֆրանսուա Հոլանդն ընտրվի, ապա հարցին այլ կերպ արդեն պետք է մոտենալ: Բայց պետք է հաշվի առնել նաև, որ Ֆրանսուա Հոլանդը հայասեր է, և հարցը դարձյալ Թուրքիայի համար օրակարգային կլինի, ուստի կարծում եմ, որ ճգնաժամի մեջ կլինեն երկու երկրների միջև հարաբերությունները, բայց ոչ այնպես, ինչպես կցանկանան թուրքերը:

– Այսինքն` Դուք վստա՞հ եք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կընդունվի նաև Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում:

Այո՛, վստահ եմ, և որքանով ես տեղեկացված եմ`բանաձևը կընդունվի: Այլ ճանապարհ չկա, որովհետև թուրքերը շատ հեռու գնացին իրենց ճնշումներում, և ես կարծում եմ, որ եթե Ֆրանսիան չքվեարկի այդ բանաձևի օգտին, ապա դրանից կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան չի կարողանում իր ձգտումներով առաջնորդվել և հետապնդել իր նպատակները և ենթարկվեց Թուրքիայի ազդեցությանը, իսկ դա անընդունելի կլինի թե՛ Ֆրանսիայի գործադիր իշխանության համար, թե՛ օրենսդիրի համար:

– Ապրիլի 24-ից առաջ ի՞նչ տրամադրություններ կարող են լինել Միացյալ Նահանգներում: Հնարավո՞ր է Թուրքիայի կողմից այսպիսի ագրեսիվ ռեակցիա նաև ԱՄՆ վարչակազմի նկատմամբ, թե՞ ամեն ինչ կընթանա նույն հունով, ինչպես նախորդ տարիներին:

Միացյալ Նահանգները նույնպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրապայքարի մեջ է: Որքանով տեղեկացված եմ` Հանրապետականները հայկական հարցի մասին առայժմ ոչինչ չեն ասում, թերևս մոտ ապագայում կլինեն արձագանքներ, հայկական համայնքների հետ հանդիպմանը կարտահայտվեն դիրքորոշումներ, սակայն ես որևէ նոր բան չեմ ակնկալում: Եթե Օբաման նորից առաջադրվի` ես որևէ ակնկալիք չունեմ այդ հարցի առնչությամբ, կշարունակվի նույն քաղաքականությունը: Պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնի կողմից արդեն իսկ մեկ ազդակ եղավ: Խոսքը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի մասին է, որի լիազորությունների ժամկետը սպառվեց, և ԱՄՆ Սենատն այդպես էլ նրա թեկնածությունը չհաստատեց դեսպանի պաշտոնում: Սա Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում հայկական համայնքին ուղղված հստակ քայլ է: Սակայն մինչև տարվա ավարտը այլ քայլեր Վաշինգտոնի կողմից  չեմ ակնկալում: Կարծում եմ, որ հայերն էլ ձեռնպահ կմնան, Օբաման կփորձի հայերի վստահությանն արժանանալ, բայց իմ կարծիքով` ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները չեզոք դիրքորոշում կորդեգրեն:

– Այս տարի որո՞նք կլինեն Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները, հաշվի առնելով, որ նախընտրական տարի է նաև Հայաստանի համար, և իշխանությունների` «նախաձեռնողական քաղաքականությունը» նշանակալի արդյունք չտվեց:

Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում սպասվող ընտրություններից առաջ Հայաստանը հարձակվողական ու արդյունավետ քաղաքականություն պետք է վարի, որովհետև առիթ է ստեղծվել այլ դիրքորոշումներ որդեգրելու: Հայ-թուրքական արձանագրությունները ֆրանսիական և ամերիկյան շրջանակների համար ռուսական խաղ էր, ուստի նրանք չցանկացան մտնել ռուսական խաղի մեջ, և ռուսները հետամուտ չեղան այդ արձանագրությունների ստորագրմանը, քանի որ չէին ցանկանում, որ ամերիկացիներն ու եվրոպացիները ներգրավվեն այդ գործընթացի մեջ: Սերժ Սարգսյանը ստիպված էր այդ արձանագրությունները ստորագրել, քանի որ 2008-ից հետո նրա հեղինակությունը բավական ցածր էր, ուստի թե՛ իր, թե՛ Ռուսաստանի շահերից ելնելով` ստորագրեց: Չմոռնանաք, որ մինչև 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունները Ս. Սարգսյանը որևէ բառ չի ասել Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը առաջ եկավ ընտրություններից հետո, ոչ թե ընտրապայքարում, ընտրություններից առաջ, երբ Ս. Սարգսյանը թույլ էր: Ընտրություններից հետո ռուսները նպատակ ունեին իրենց ազդեցությունը ցույց տալ, ինչն էլ հարցեր առաջացրեց, թե արդյոք Հայաստանը ինքնիշխա՞ն պետություն է: Սակայն հիմա, երբ ականատես դարձանք աղմկոտ պաշտոնանկությունների և նոր նշանակումների` սա վկայում է, որ իշխանական համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ուստի լավ առիթ է, որ Հայաստանի դիվանագիտությունը ևս ավելի կոշտ և արդյունավետ լինի, ավելի հարձակվողական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում