Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

Ղարաբաղի դեպքում պետք են նոր մոտեցումներ. Մասիս Մայիլյան

Ղարաբաղցի քաղաքագետ, Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտություն կա:

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, հունվարի 23-34-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալու են ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հերթական եռակողմ բանակցությունները` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:

Մասիս Մայիլյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե նման հանդիպումները, թեև չեն բերում հակամարտության վերջնական լուծման, գոնե կարող են ապահովել կայունություն տարածաշրջանում ու սահմանի վրա։

«Բայց որևէ ակնկալիքներ չունեմ, քանի որ հիմքեր չկան ինչ-որ լուրջ առաջընթացի համար», – ասել է ղարաբաղցի քաղաքագետը` հավելելով. «Այո, այդ հանդիպումները, որպես օրինակ, այնպիսի գործառույթ ունեն, որը ես դրական եմ գնահատում»։

Քանի դեռ չեն փոխվել բանակցությունների ձևաչափն ու մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ տեղի ունեցող հանդիպումները էական փոփոխություն չեն բերի, վստահ է Մայիլյանը։

Քաղաքագետը կարծում է, որ հակամարտության լուծման համար դեռ 1990-ականներին սահմանված մոտեցումները պետք է փոխվեն: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցության կողմ, ինչպես նաև հարկավոր է հետևել միջազգային օրինակներին, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես լուծել ղարաբաղյան հակամարտությունը։

«Ընդհանրապես, այս վերջին տարիների ընթացքում` սկսած 2008-ից, նորություններ կան թե՛ միջազգային հարաբերությունների մեջ, թե՛ միջազգային իրավունքի մեջ` Կոսովոյի, մնացած նոր պետությունների ճանաչման հետ կապված, և այդ մոտեցումները պետք է կիրառվեն նաեւ Արցախի դեպքում»,- ընդգծել է Մասիս Մայիլյանը։

2012թ. բեկումնային կլինի հակամարտության լուծման համար, եթե փոխվեն այդ մոտեցումները, հակառակ դեպքում` ղարաբաղցի քաղաքագետը նոր տարվանից ակնկալիքներ չունի. «Համարում եմ, որ այդ մոտեցումները հնացած են, և պետք է նոր սկզբունքներ առաջ քաշվեն, ինչպես նաև ձևաչափը բանակցությունների պետք է բերվի և այդ խեղված վիճակից պետք է դուրս գա։ Արցախը պետք է ընդգրկվի, որ որևէ առաջընթացի ակնկալիք լինի»։

Քաղաքագետը, միևնույն ժամանակ, կարևորում է երեք հասարակությունների միջև փոխադարձ վստահության ձևավորման անհրաժեշտությունը:

Բացի պաշտոնական հարաբերություններից, կարիք կա հայ և ադրբեջանցի հասարակությունների միջև մեղմելու թշնամական վերաբերմունքը: Այս խնդրով ավելի շատ զբաղվում են հասարակական կազմակերպությունները, մինչդեռ պետական կառույցները ևս պետք է ներգրավվեն այս գործում, կարծում է Մասիս Մայիլյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում