Thursday, 06 06 2024
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Ամերիկացի գիտնականներն ուժգին երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) առաջատար մասնագետ Թոմ Փարսոնսը և Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ջոն Վիդալը ուժգին երկրաշարժ են կանխատեսել Թուրքիայի տարածքում։

Նրանք չեն բացառում, որ Ստամբուլի շրջանում կարող է գրանցվել 7.5-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Թոմ Փարսոնսի խոսքերով՝ Ստամբուլում այդպիսի երկրաշարժի հավանականությունը կազմում է 40-60 տոկոս. «Թե ինչպիսին կլինեն Ստամբուլի համար այդ երկրաշարժի հետևանքները՝ կախված կլինի նրա շենքերի սեյսմակայունության և քաղաքային իշխանությունների նախապատրաստվածության աստիճանից»։

Ջոն Վիդալն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ սեյսմիկ սարքավորումն աշխարհում ամենաժամանակակիցն է, այն կարող է ֆիքսել աշխարհի յուրաքանչյուր կետում երկրի ընդերքի սեյսմիկ ակտիվությունը. «Մեր դիտարկումները ցույց են տվել, որ Թուրքիայում և մասնավորապես Էգեյան ծովի շրջանում նկատվում է սեյսմիկ ակտիվություն։ Հետևաբար երկրաշարժի ռիսկի մեծ հավանականություն գոյություն ունի նաև Իզմիրում»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին իր աշխատանքներն է սկսել Ստամբուլի բոլոր շենքերի սեյսմակայունությունը ստուգող հատուկ հանձնաժողովը, որը պետք է պարզի, թե երկրաշարժի դեպքում որ շենքերը կարող են փլուզվել։ Հանձնաժողովի անդամները, ըստ առաջնահերթության, զննումներ կանցկացնեն Ստամբուլի տարբեր շրջաններում, քանի որ անհնար կլինի միաժամանակ 1.6 միլիոն շենքի զննումը։

Բացի այդ, մոտ ժամանակներս Ստամբուլում պետք է փլուզման ենթարկվի 50-60,000 շինություն, իսկ Ստամբուլի բնակիչների համար անցկացվելու են տարբեր տիպի դասընթացներ, որոնց շնորհիվ նրանք կսովորեն, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո։

Ի դեպ, 1999 թվականի օգոստոսի 17-ին Մարմարա ծովի շրջանում գրանցվել էր Թուրքիայի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը, որի ուժգնությունը կազմել էր 7.4 մագնիտուդ։ Երկրաշարժի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել էր մոտ 18,000 մարդ, երկրաշարժի տված վնասը կազմել էր 8.5 միլիարդ դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում