ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը առանձնացրեց տարվա կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները և քաղաքական իրադարձությունները: Ըստ Սահակյանի` Հայաստանի համար կարևոր է հայ-թուրքական արձանագրությունը, որոնց շուրջ քնարկումները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աննախադեպ էին: Հովհաննես Սահակյանի խոսքերով, նախաձեռնելով հայ-թուրքական գործընթացը, Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ ինքը վստահելի գործընկեր է, իսկ սառեցնելով այդ արձանագրությունը` ապացուցեց,որ Հայաստանը դեմ է որևէ նախապայմանի: Սահակյանը կարևորեց նաև վիրավորանքի և զրպարտության օրենքի ապաքրեականացումը, վարչական դատավարության և դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և դրա շուրջ ծավալված բուռն քննարկումները,ինչպես նաև լեզվի մասին օրենքը: