Եթովպիան իր զորքերը դուրս կբերի Սոմալիից: Այս մասին գրում է BBC-ն:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Եթովպիան հարյուրավոր զինվորականներ մտցրեց Սոմալի: Անցած շաբաթ օրը Եթովպիայի զինվորականները հետ վերցրեցին իսլամիստական «Աշ Շաբաբ» խմբավորման ձեռքում գտնվող Բելեդուեյն քաղաքը:
Վերջերս Բելեդուեյն քաղաքը դարձել էր իսլամիստների ու Սոմալիի կառավարական զորքերի բախումների արենա:
Շուտով եթովպական զորքերը դուրս կգան Սոմալիից: Բացի այդ, Ադիս Աբեբան չի մասնակցի «Աշ-Շաբաբ»–ի դեմ ուղղված գործողություններին:







































