Թոմ Հենքսի հիմնադրած Playtone ընկերությունը ստեղծել է ֆանտաստիկ մուլտիպլիկացիոն սերիալ` Էլեկտրոնային քաղաք (Electric City): Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Հենքսը հանդես է եկել ոչ միայն որպես սերիալի հեղինակ, այլ նաև հնչունավորելու է գլխավոր հերոսին: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր դրվագի երկարությունը տևելու է մոտ չորս րոպե: Այս պահին նախատեսված է ցուցադրել 20 սերիա:
Էլեկտրոնային քաղաքի նախագիծը մշակվում է Yahoo! համացանցային պորտալի աջակցությամբ: Նախապես սերիալը ցուցադրվելու է այս ռեսուրսում: Էլեկտրոնային քաղաքի ցուցադրությունը սկսվելու է 2012 թվականի գարնանը: Yahoo!-ի և պորտալի գործընկերների միջև ձեռք բերված գործարքի ֆինանսական պայմանները չեն բարձրաձայնվում: Հավանական է, որ Էլեկտրոնային քաղաքը կարող է ցուցադրվել որոշ հեռուսաալիքներով:








































