Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան խորապես անհանգստացած են Վրաստանում ստեղծված իրողության կապակցությամբ.
«Նրանք մտահոգված են այն կործանարար ուղուց, որը որդեգրել է Վրաստանի կառավարությունը։ Մեր առաջադրանքը ոչ միայն Սաակաշվիլիի և նրա կառավարության դեմ պայքարն է, այլև՝ նրանց շնորհիվ առաջացած խնդիրների դեմ պայքարելը։
Բիձինա Իվանիշվիլին ունի բոլոր նախադրյալները, որպեսզի լինի բավական հաջող քաղաքական գործիչ և մեծ դեր խաղա Վրաստանն այն ժանտախտից ազատելու հարցում, որով նրան վարակել են իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը և ներկայիս իշխանությունները։ Քաղաքականության մեջ Իվանիշվիլիի հայտնվելը կարևոր իրադարձություն է երկրի համար և անցանկալի իշխանությունների համար»։









































