Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ, «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությունը մոտ երկու ամիս առաջ գնած Boeing 777-300 ER ինքնաթիռներում ներդնելու է նոր ծառայություններ։ Խոսքը ինքնաթիռի ուղևորների համար Ղուրանի ունկնդրման հնարավորության ստեղծման մասին է։
Ներկայումս այն հասանելի է 2 լեզվով՝ թուրքերեն ու արաբերեն։ Մոտ ժամանակներս Ղուրանի ունկնդրումը հնարավոր կլինի 4 լեզվով։ Ուղևորը կարող է ընտրել Ղուրանի կոնկրետ սուրահը։
Բացի այդ, ինքնաթիռի բիզնես և առաջին կարգի ուղևորները հնարավորություն կստանան ընտրություն կատարել 350 ֆիլմերից, հարյուրավոր երաժշտական ալբոմներից, հեռուստածրագրերից, ինչպես նաև զանգահարել մեկ այլ ուղևորի կամ կարճ հաղորդագրություն ուղարկել նրան։









































