Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև
Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության երրորդ փուլի (2012-2013) վերաբերյալ կնքված համաձայնագրով կողմերը մտադիր են ավելի սերտ համագործակցել տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։
Աբդուլաևը հիշեցրել է, որ IPAP-ի շրջանակներում համագործակցության երրորդ փուլը ներառում է համագործակցություն հետևյալ ոլորտներում. քաղաքականություն և անվտանգություն, պաշտպանություն և ռազմական սեկտոր, հասարակական իրազեկում և այլն։
Աբդուլաևն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի համագործակցությանը, և որ վերջին տարիներին այդ համագործակցությունն ավելի հաջող է ընթանում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև IPAP-ի համագործակցության առաջին փուլը հաստատվել է 2005 թվականին։ IPAP-ի երկրորդ փուլն առնչվել է 2008-2009 թվականներին։ IPAP-ի շրջանակներում համագործակցության երրորդ փուլի վերաբերյալ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին։









































