Հունվարի 8-ին` ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու և 2 տարեկան տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից հեռանալուց հետո նույն ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Վարդանանց և Բաթումիի փողոցների խաչմերուկում բախվել է «Ռենո Դալյա Լոգան» մակնիշի ավտոմեքենայի և «ԳԱԶել-32213» երթուղային միկրոավտոբուսի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶել-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































