Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Սիրիայի Անցումային խորհրդի ղեկավար Բուրհան Ղալյունի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի ներկայացուցիչների համար դռնփակ պայմաններում։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։