ԱՄՆ-ի համար լավագույն նախագահ կարող է լինել ռոբոտը, որն ի վիճակի է ղեկավարել երկիրը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կուբայական ԶԼՄ-ներում հրապարակած վերջին հոդվածում այսպիսի հեգնական կարծիք է հայտնել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն:
«Ես համոզված եմ, որ ձայնի իրավունք ունեցող ամերիկացիների 90%-ը, հատկապես իսպանախոսները, սևամորթները, միջիոն դասի աճող մեծամասնությունը և աղքատ մարդիկ կքվեարկերին ռոբոտի օգտին»,- գրում է նա «Լավագույն նախագահը ԱՄՆ-ի համար» վերտառությամբ լույս է տեսած հոդվածում:
Մի քանի օր առաջ Կաստրոն հոդված էր հրապարակել, որում դարձյալ կոչ էր անում մարդկությանը դիմակայել գլոբալ սպառնալիքներին՝ միջուկային պատերազմին և կլիմայական փոփոխություններին:









































