Հունվարի 8-ին` ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ոստան գյուղի 15-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում, ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:









































