Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր շտաբների միացյալ կոմիտեների պետ, գեներալՄարտին Դեմփսին հայտարարել է, որ եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, ապա ԱՄՆ-ն անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ.
«Իրանն ի վիճակի չէ երկար ժամանակով փակ պահել Հորմուզի նեղուցը։ Դա նրա ուժերից վեր է։ Եթե Իրանը գնա այդ քայլին, ապա ԱՄՆ-ը անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»։
Միևնույն ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից Ալի Աշրաֆ Նովրուզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակումը հանդիսանում է կառավարության հիմնական ռազմավարական նպատակներից մեկը, և երբ գա ժամանակը, այդ ժամանակ էլ Հորմուզի նեղուցը կփակվի։