Friday, 12 06 2026
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն

Բրեյվիկին թույլատրել են շփվել լրագրողների հետ

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որի իրականացրած ահաբեկչությունների հետևանքով անցյալ տարվա հուլիսին զոհվեց 77 մարդ, վաղվանից կարող է տեսակցել հարազատների հետ: Բացի այդ, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նրան կթույլատրվի ռադիո լսել, հեռուստացույց դիտել, թերթ կարդալ ու շփվել լրագրողների հետ:

«Իրա» բանտի կանոններով, որտեղ պահվում է Բրեյվիկը, բանտարկյալներն իրավունք ունեն հանդիպումներ ունենալ շաբաթական մեկ անգամ: Հանդիպումները տեղի կունենան ուժեղ հսկողության պայմաններում:

Բրեյվիկի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալի հետ տեսակցելու ցանկություն են հայտնել մեծ թվով մասնավոր անձինք և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինքը՝ Բրեյվիկը, հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույց տալ միայն մի պայմանով, որ այն կհրապարակվի առանց գրաքննության:

Նա նախապատվությունը տալիս է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի լրագրողներին, քանի որ այդ երկրներում, նրա կարծիքով, ապրում են առավել մեծ թվով «իր ցանցի մարդիկ», ինչպես նաև՝ պարզապես կողմնակիցներ:
Ընդ որում, նա հետաքրքրվում է ոչ միայն մեդիայով. Բրեյվիկը ցանկություն է հայտնել հարցազրույց տալ մշակութային-պահպանողական հայացքներ ունեցող բլոգերներին:

Ավելի վաղ Նորվեգական մամուլի ասոցիացիայի նախագահ Պեր Էդգար Քովքոլդը կոչ էր արել նորվեգացի լրագրողներին հարցազրույց չվերցնել Բրեյվիկից: «Պետք է բարոյապես կույր լինել՝ չհասկանալու համար, ինչպիսի հարված կարող է լինել այդպիսի հարցազրույցը ահաբեկչության զոհերի հարազատների համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, 2011 թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվեց 77, վիրավորվեց 96 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում