ԱՄՆ-ի, Նորվեգիայի և Բրիտանիայի գիտնականների խումբը պարզել է, որ ջերմոցային գազերի արտաներտումների պատճառով մոլորակի վրա կլիմայական փոփոխությունները կարող են հետաձգել հերթական սառցե դարաշրջանը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտությունը ցույց է տալիս, որ նոր գլոբալ ցրտերը Երկիր կհասնեն մոտ 1500 տարի հետո:
Սակայն նույնիսկ եթե բոլոր ջերմոցային գազերի արտանետումները հենց վաղը դադարեն, ըստ գիտնականների՝ մթնոլորտն արդեն բավականաչափ տաք է, որպեսզի դա տեղի չունենա:
Ժամանակաշրջանը, որում այժմ գտնվում է մեր մոլորակը, սկսվել է շուրջ 10 հազար տարի առաջ և բնորոշվում է բավական տաք կլիմայով:









































