Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերն առաջիկա օրերին անցկացնելու են զորավարժություններ։ Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ մայոր Ահմեդ Ռզա Պուրդաստանը։
Վերջինիս խոսքերով՝ այդ զորավարժություններում փորձարկվելու է ամենաժամանակակից սպառազինություն։ Նա հավելել է, որ այդ զորավարժությունները միտված են աշխարհին իրենց զինված ուժերի հզորության ցուցադրմանը։
Հիշեցնենք, որ փետրվարին Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անցկացվելու են «Մեծ մարգարե VII» իրանական ռազմածովային զորավարժությունները։









































