ԱՄՆ կառավարության կողմից ազատ աշխարհի առաջնորդների, այդ թվում՝ Իրանի նկատմամբ բոլոր սպառնալիքները վկայում են մյուս պետությունների համեմատ ԱՄՆ գերակայության մասին: Այսպիսի հայտարարություն է արել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Վենեսուելա կատարելիք այցի նախօրեին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Կարակասը պատրաստվում է Ահմադինեժադի այցին, որն այս երկիր է այցելելու իր լատինաամերիկյան շրջագայության ընթացքում: Վենեսուելայից բացի՝ Իրանի նախագահը կայցելի Կուբա, Նիկարագուա և Էկվադոր: Նա պատրաստվում է այդ երկրների առաջներդների հետ քննարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անկարգությունները: