Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան լրագրողների հետ հարցազրույցում թուրք պաշտոնյաներին խորհուրդ է տվել չշահարկել Ֆրանսիայի կողմից ալժիրցիների սպանության հարցը։
Ալժիրի վարչապետն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի օգուտ քաղել ալժիրցիների թափած արյունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Ֆրանսիան Ալժիրի գաղութացման 132 տարիներին (1830-1962) «ցեղասպանել է» տեղի ժողովրդին։









































