Ամերիկացիները գտել են հիանալի միջոց, թե ինչով կարելի է զբաղվել մինչ ուտելիքը տաքանում է միկրոալիքային վառարանում:
Գիտնականները հնարել են միկրոալիքային վառարան TouchPad–ով ու հաշվարկ իրականացնող հարթակով: Այս նորամուծության շնորհիվ ուտելիքը տաքացնելու ժամանակ միկրոալիքային վառարանը մեխանիկորեն գտնում է պատահական տեսահոլովակ YouTube-ից:
Տեսահոլովակները ցուցադրվում են միկրոալիքային վառարանի դռան վրա տեղադրված 10 դյույմանոց LCD էկրանին:
Ինչպես գրում է mignews.com-ը, այս գյուտի հեղինակները Փենսիլվանիայի ուսանողներ են: Նրանք այս հայտնության համար ստացել են 2500 դոլար և հնարավորություն Google-ի միջոցով տարածել ու նպաստել ծրագրի հետագա զարգացմանը։