Ֆիլիպինների նախագահն այսօր զգուշացրել է, որ Մանիլայում կաթոլիկ եկեղեցականների երթի ժամանակ հնարավոր է, որ ահաբեկչական հարձակում տեղի ունենա: Ակնկալվում է, որ երթին կմասնակցեն ավելի քան մեկ միլիոն հավատացյալներ:
Նախագահ Բենինյո Ակինո Երրորդն այսօր արագ կերպով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մայրաքաղաքում նկատել են մի քանի ահաբեկիչների, ովքեր պլանավորում են խանգարել կրոնական երթին: Նա նաև ասել է, որ ոստիկանությունը փորձում է ձերբակալել կասկածյալներին և կանխել ծրագրված ցանկացած հարձակում:
Associated Press-ը գրում է, որ նախագահի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը կայանալիք երթի ժամանակ անվտանգությունը չափազանց ուժեղ կլինի: Նա խնդրել է, որ երթի մասնակիցներն իրենց հետ բջջային հեռախոսներ կամ զենք չվերցնեն: