«Առաջին լրատվական»–ը ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ հունվարի 8-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
VAL 286 պետհամարանիշով «Կամազ» մակնիշի բեռնատարը դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է ճանապարհին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մեքենայից դուրս են բերել տուժածին և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:









































