Ճապոնիայի կառավարությունում տեղի են ունենալու փոփոխություններ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան:
«Ազատություն » ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ճապոնական կառավարությունում նոր նշանակումների մասին հայտնի կդառնա ուրբաթ օրը: Սպասվում է, որ պաշտոնների փոփոխության շարքում պաշտպանության նախարարին կհեռացնեն աշխատանքից: Նշենք, որ այս պաշտոնի փոփոխությունը պահանջում է ընդդիմությունը: