Աֆղանցի քննիչներն ամերիկյան զինվորականներին մեղադրում են այն բանում, որ վերջիններս բազմաթիվ օրինախախտումներ են իրականացրել Բագրամի ռազմակայնում գտնվող բանտարկյալների նկատմամբ: Այս մասին գրում է BBC-ն:
Քննիչների տվյալների համաձայն՝ ամերիկացի զինվորներն աֆղաններին ձերբակալել ու բանտում են պահել առանց ապացուցելու նրանց մեղավորությունը:
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պահանջել է ԱՄՆ-ից աֆղանների հսկողությանը հանձնել ամերիկյան ավիաբազայի բանտը:
Վաշինգտոնը հայտարարել է, որ վերանյում է այս հարցը: