Իրանի պաշտոնական լրատվամիջոցները փոխանցում են, որ ծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է, թե նոր խոշոր զորավարժությունները անցկացվելու են փետրվարին: Նրա խոսքով, դրանք այլ խնդիրներ են լուծելու, քան հունվարի 2-ին ավարտված զորավարժությունները:
Հորմուզի նեղուցով է անցնում նավթի փոխադրումների մոտ մեկ երրորդը: Զորավարժություններն անցկացվում են Իրանի դեմ միջազգային տնտեսական պատժամիջոցների խստացման ֆոնին: