Սիրիան խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել ուրբաթ օրը Դամասկոսում իրականացված ահաբեկչության համար, որին զոհ է գնացել 26 մարդ, ավելի քան 60 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երկրի ներքին գործերի նախարար Իբրահիմ Ալ-Շաարան հայտարարել է, որ իշխանությունները «երկաթե բռունցքով» կպատասխանեն բոլոր նրանց, ովքեր կփորձեն սպառնալիք ստեղծել երկրի անվտանգության և նրա բնակիչների համար:
Նախարարը նշել է, որ հնարավոր չի եղել պարզել ահաբեկչությանը զոհ գնացած 15 անձանց ինքնությունը:










































