23-ամյա Ռիհանան թվային ֆորմատով երգերի վաճառքի բնագավառում սահմանել է բացարձակ ռեկորդ: Nielsen Soundscan և Billboard-ի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ Ռիհանան վաճառել է իր երգերի 47.5 միլիոն թվային օրինակներ: Հատկանշական է, որ երգչուհու կարիերան սկսվել է միայն 2005 թվականին:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է The Black Eyed Peas խումբը: Վաճառվել է նրանց երգերի 42.4 միլիոն թվային օրինակ: Էմինեմը հայտնվել է երրորդ տեղում` 42.2 միլիոն օրինակ:
Լեդի Գագան զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Հնգյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը:
Պետք է նշել, որ բոլոր ժամանակների ամենավաճառվող թվային սինգլը The Black Eyed Peas-ի I Gotta Feeling երգն է: Ներկայումս վաճառվել է այդ երգի 7.68 միլիոն օրինակ, մինչդեռ Ռիհանայի ոչ մի սինգլ չի հայտնվել ամենավաճառվող սինգլների տասնյակում:









































