Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ, իրանցի բարձրաստիճան այաթոլլա Լոթֆոլա Սաֆի-Գոլպայգանին հայտարարել է, որ Facebook սոցցանցից օգտվելը հակասում է իսլամի նորմերին.
«Ըստ էության, իսլամի նորմերին հակասում է, և դրանով իսկ արգելվում է ցանկացած տիպի վեբկայքից օգտվելը, որը զբաղվում է անբարոյական քարոզչությամբ և խաթարում է մարդկանց հավատը։ Դրա համար էլ նմանատիպ բաներին մասնակցելն արդեն իսկ մեղք է։ Թույլատրելի են համարվում միայն կրոնական բովանդակություն ունեցող այն կայքերը, որոնք հակված չեն անբարոյական գործունեություն ծավալելուն»։
Նշվում է, որ պաշտոնական տվյալներով, ներկայիս դրությամբ Իրանում Facebook սոցցանցից օգտվում է մոտ 17 միլիոն մարդ, չնայած Իրանում սոցցանցերից օգտվելու վերաբերյալ գործող կոշտ սահմանափակումներին։









































